Ինչ մեղքս թաքցնեմ. էսօր առաջին անգամ ինձ ուղեկցեցին ոստիկանություն :))
Նախապես ասեմ, որ ողջ ընթացքում բոլոր ոստիկանները կատարյալ հարգալից էին: Ինձ ընդամենը 3 պահ հետաքրքրեց, կամ, ավելի ճիշտ, զվարճացրեց: 
1. Երբ շուրջ 10:10 րոպեին ես Զեյթունում իջա ավտոբուսից, օրինական եղանակով անցա դեպի մյուս մայթ ու 2 քայլ քայլեցի` մոտիկացավ ոստիկանական մեքենա: Ոստիկանը` ներկայանալով, խնդրեց, որ ներկայանամ: Հետո.
- Անձ հաստատող փաստաթո՞ւղթ, - Մոտս չունեմ, - Կլինի մեր հետ գաս ոստիկանություն, որպեսզի ճշտենք անձնական տվյալներդ, - Պատճառը կասե՞ք նման ուշադրության, - Ուղղակի մեր շրջանից ԲՈԼՈՐԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ենք, տեսանք, որ անծանոթ ես, - Եթե անծանոթ եմ, ուրեմն իրավունք չունեմ ստեղով քայլելո՞ւ, - Չէ, ուղղակի ժամը 10-ից հետո ստուգում ենք միշտ, - Ինչ-որ հատուկ իրավիճակ կա՞, - Չէ, ուղղակի: Հետո 5 րոպեով "հրավիրեց" ոստիկանություն: 
2. Ոստիկանությունում "պարզվեց", որ իրենց համակարգչի հետ խնդիրներ կան ու 5 րոպեից մի քիչ ավել կտևի: 
Էդ ընթացքում մի քանի ոստիկաններ եկան-գնացին, հետո մեկը եկավ, նույն հարցերը տվեց ու ասում ա` - Երևի հասարակական կյանքով ես ապրում, - Այսի՞նքն, - ԱԿՑԻԱՆԵՐԻ ես մասնակցում,- Մասնակցում եմ, Ո՞ր ակցիաներին, - Գրեթե բոլոր, - "Դեմ եմ"-ին է՞լ, - Հա, իսկ դուք դեմ չե՞ք, - Դեմ ենք հենց "պարտադիր"-ին, ...
3. Տենց մի քանի քաղաքական պահերից խոսաց, մեկ էլ ասում ա` - Դե մենք ծառայողներ ենք, էսօր մեկն ա իշխանության` իրեն ենք ծառայում, վաղ դու կլինես` քեզ կծառայենք, - Բա Սահմանադրությունն ու օրենքնե՞րը..., - Էդ էլ կա, բայց որ դու ցույցերին մասնակցում ես, ոստիկանները իրենց նորմալ են չէ՞ պահում, - Նայած որ ցույցերին, - Էդ Էլ կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել