Վրաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Իսրաելը և շատ շատերը բարձր` առանց ամաչելու կամ վատ զգալու, հայտնում են իրենց դիրքորոշումը կախված Հայոց ցեղասպանության հետ` չենք ընդունում հայոց ցեղասպանությունը, քանի որ այն մեր առևտրական, և քաղաքական շահերին դեմ կարող է ծառայել, մասնավորապես բարդացնել Թուրքիայի հետ հարաբերությունները... Նույն սկզբունքով մենք ՊԵՏՔ Է ընդունենք Ղրիմի անցակացրած հանրաքվեն և նրա արդյունքները, այն ծառայում է մեր շահերին և պետք չէ վախենալ կամ ամաչել այդ քայլի համար, ինչպես 100 տարի է լկտիաբար չեն ամաչում վերը նշված պետությունները այդ թվում և Ուկրաինան, իսկ դեմոկրատիան, «արդարությունը» կամ ռուսների էս կամ էն լինելը թողեք Օբաման իր «ժողովրդավարների» հետ քննարկի: Կոչ եմ անում մեր արտաքին գործերի նախարարությանը պաշտոնապես ընդունել սկզբում Արցախում 1991 թվականին անցակացրած և հետո 2014-ին Ղրիմում կայացած հանրաքվեների արդյունքները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել