Չեմ հասկանում՝ վերջերս ինչ նպատակով է հայկական լոտոյի գովազդում բառի բուն իմաստով աղավաղվում հայ մարդու կերպարը: Չգիտես՝ ինչու առանց սափրվելու, ոչ կոկիկ տեսքով մարդիկ են միշտ գովազդվում: Ու գովազդներում հենց շեշտը դրված է ոչ հարիր տեսքի վրա, մինչդեռ կարելի է նկարահանումից առաջ գոնե ուղղել մարդկանց վերարկուները: Բացի դրանից տարեց մարդիկ չգիտես թե ինչու պետք է ասեն՝ ՄԱՆԻ, ՄԱՆԻ, ՄԱՆԻ, որը, բնականաբար, ծաղրանքի է նմանվում, այլ ոչ թե հումորի:

Սակայն, իհարկե, գլուխգործոցը «Աշխատավարձ» լոտոն է: Երևի թե սա ամենալավն է նկարագրում մեզանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը: Ամենափառահեղը կարգախոսն է իր «հայեցի» բառապաշարով՝

«ԲԱՇԱՐԵ՛Ք և Դուք էլ ստացեք աշխատավարձ»

Հ.Գ. միգուցե սա կառավարության կողմից ստեղծված նախագիծ է, որ հստակ մեսիջ է մեզ ուղարկում՝

«Մեր վրա հույս չդնեք, ԲԱՇԱՐՈՒՄ ԵՔ, ԲԱՇԱՐԵՔ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել