Tert.am-ը գրում է.

ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը լավատեսորեն է գնահատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու հավանականութունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Մեզ անհրաժեշտ է կյանքի կոչել մեծամասշտաբ համաձայնագրի կնքումը»,-նշել է Քեթրին Էշթոնը`ելույթ ունենալով Բրյուսելում գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ:

Միևնույն ժամանակ Էշթոնը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու առումով կողմերը գտնվում են «գործընթացի ամենանախնական աստիճանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել