Նկատե՞լ եք, որ «ստրկությունից», «ռուսահպատակությունից» ամենաշատը խոսում են մարդիկ, ովքեր հրապարակայնորեն ու իրենց ֆեյսբուքյան էջերում Հարավային Օսեթիան ու Աբխազիան համարում են Վրաստանի մասը, Կոսովոն չեն համարում Սերբիայի մասը, Ղրիմի մասին խոսելն իսկ ավելորդ է:
Այսպես որ գնա, վախենամ մի օր էլ Արցախի մասին սկսվի այլ տոների մեջ խոսակցություն՝ համեմված ժողովրդավարության, ազգերի համերաշխության, և միջազգային իրավունքի պետությունների տարածքային ամբողջականության «սուրբ սկզբունքի» լոզունգախառը փաստարկներով: 
Մի բան էլ. կապ չունի ռուսի ստրուկն ես, թե ամերիկացու, չինացու կամ եվրոպացու, ռուս դերժավնիկների կամակատարն ես, թե արևմտակապիտալիստական իմպերիալիստների, ստրուկը մնում է ստրուկ՝ առանց բացառությունների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել