Այս հոլովակը սրտանց նվիրում եմ բոլոր այն ըմբոստ մեգապատրիոտներին, ովքեր չեն ալարում ու զարթնելուն պես քննադատում են Ոստիկանությանը ցուցարարների դեմ դրսևորած առանձնակի դաժանությունների համար: Դժգոհում են, դժգոհում… ու ի դեպ չեն մոռանում վկայակոչել մերոնց եվրոպացի կոլլեգաներին, ովքեր ասում են երբևէ ուժ չեն կիրառել ցուցարաների հանդեպ: Եվրոպաներում ամեն ինչ բացառառապես հորդորով է սահմանափակվում: Ասում են ոստիկաններին էնտեղ զենքերի փոխարեն թույն հորդորի տեքստերով են զինում: Խփե՞լ : Ինչ խփել ինչ բան, սա եվրոպան է բարեկամ, ու հետամնաց Հայաստանին հեչ էլ նման չի: 
Նայեք այս հոլովակն ու Ձեզ համար հետևություններ արեք: Ահվասիք մեր ոստիկանության գործողությունները բավականին հավասարակշռված են, հաճախ, անհամեմատ ավելի հավասարակշռված ու ոչ դաժան, քան ամենաժողովրդավարական երկրներում, լինի դա ԱՄՆ-ը, Միացիալ Թագավորությունը, թե Իսպանիան։ 
Պարզապես մարդիկ չեն հասկանում, որ ոստիկանության գործառույթներից մեկը հասարակակակն կարգը պահպանելն է ու հարկ եղած դեպքում նաև ֆիզիկական ուժի կիրառությամբ (խոսքը ադեկվատ ազդեցության մասին է իհարկե) ու ոստիկանության այդ իրավունք-պարտականությունը ամրագրված է օրենքով։ 

Հ.Գ. Փոխոստիկանապետի պատը լալահառաչ գրություններով ողողած ըմբոստ ընկերներիս խնդրում եմ համեմատել նույնանման իրավիճակներում մերոնց ու եվրոպացի ոստիկանների վարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել