«Մեծն Գեթսբի» ֆիլմի ոճով հարսանիքները, ֆիլմի պրեմիեարայից հետո ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ սկսեցին վայելել: Այսօր շատ զույգեր դիմում են հարսանիքներ կազմակերպող ընկերությունների՝ ցանկություն հայտնելով իրենց հարսանիքը տեսնել ֆիլմի ար-դեկո ոճով: Ձեզ ենք ներկայացնում վերջերս կազմակերպված այդպիսի մի հարսանիք, որը միանշանակ աչքի է ընկնում յուրաոճությամբ և անկրկնելիությամբ: Ահա այս զույգն էլ, ոգեշնչված ֆիլմի ճոխությամբ, շքեղությամբ, համարձակ որոշում է կայացրել իրենց հարսանիքը կազմակերպել այդ ոճով: Անգամ հարսնուփեսայի պարը ուղեկցվել է ֆիլմի սանդթրեքով՝ Lana Del Rey-ի «Young and Beautiful» հրաշալի կատարմամբ: Երկար ժամանակ ծախսելով համապատասխան զգեստ, աքսեսուարներ, կոշիկներ ընտրելու համար՝ զույգը ստացել է այսպիսի պատկեր, որը կարծում ենք, իսկապես հրաշալի է ստացվել:

Իսկ զույգը իր տպավորություններով կիսվելիս ասել է, որ այդ օրն իրենց համար դարձավ իսկապես անմոռանալի, իսկ նոր ամուսնանալ պատրաստվողներին նրանք խորհուրդ են տալիս համարձակ երազել և իրականացնել իրենց երազանքը:

Դե ինչ, Հարսանիք բլոգը ձեզ նոր ու ավելի հետաքրքիր գաղափարներով հարսանիքներ անցկացնելու գաղափարներ է տալիս Wink :

svadba-v-stile-gjetsbi-16_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-17_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-18_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-19_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-27_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-24_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-22_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-21_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-20_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-44_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-43_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-40_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-39_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-33_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-35_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-36_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-37_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-38_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-32_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-31_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-30_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-29_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-28_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-4_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-15_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-7_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-8_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-12_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-14_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-2_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-1_новый-размерsvadba-v-stile-gjetsbi-3_новый-размер

Առաջարկում ենք դիտեք Լանա Դեյ Ռեյի հրաշալի կատարումը…Միգուցե դուք էլ այն ընտրեք որպես հարսանեկան պարի երգ…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել