Վերջերս մի ճարտարապետական մրցույթի մասնակցության բերումով առիթ ունեցա մանրամասնորեն ուսումնասիրելու ժամանակակից ուղղափառ եկեղեցիներն ու սրբապատկերները Ռուսաստանում և Ուկրաինայում: Զարմանքով նկատեցի, որ ռուս ուղղափառության ծննդավայր համարվող Կիևում, ի տարբերություն Ռուսաստանի (նաև` Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի), ժամանակակից եկեղեցաշինությունն ու սրբանկարչությունը բոլորովին այլ միտումներ ունեն, ակնհայտորեն հեռանում են ավանդական ձևերից և ավելի շատ նմանվում են Լեհաստանին: Եվ մայդանական շարժման սկզբից ի վեր, գոնե ինձ համար պարզ էր (այս մասին մի անգամ նույնիսկ ակնարկել եմ), որ սա մեռնող կաթոլիցիզմի պայքարն է` ընդդեմ վերածնվող ուղղափառության: Եվ իհարկե, էլ ի՞նչ կեղտոտ կրոնաքաղաքական խաղ` առանց աղանդավորների: Մի խոսքով, նայեք ու համոզվեք ինքներդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել