Ինչ հզոր բան է ենթագիտակցությունը, ընկերներ, անգամ առավել հզոր քան գիտկցությունը....

Դարերի ինստալ արած ենթագիտակցությունը հիմա կրիտիկական այս իրավիճակում կրկին հայ ազգի մոտ արդիական է....

«Չըմբոստանաք, թուրքերը, պարսիկները, արաբները, ստալինենց բոլշիկները կպատժեն, մտրակը կվերցնեն ու ավելի շատ խարջ կուզեն, մեր աղջկանց կուզեն, մեր տղամարդկանց կտանեն իրանց տուն ծառա, և այլն...»: Ու էսպես հազարավոր տղամարդիկ ականջները կախ ենթարկվում էին մի քանի բաշիբոզուկի, իրենց քրերին, կանանց ու մերերին թողում անպաշտպան, գնում մեջքը ծուռ աշխատում էին տերերի մոտ....

Նույն իրավիճակն է հիմա, երբ ծաղրում ես Պուծինին, որպեսզի կոտրես այդ ստրուկի հոգեբանությունը, որպեսզի ցույց տաս, որ նախկինում սխալ են եղել կռացած ապրողները, և ոչ թե դա անում ես նրա համար, որ իբր բոլոր խնդիրները բարդում ես իր վրա, քեզ անվանում են տաքգլուխ, հեռուն չտեսնող, ազգային շահը չգիտակցող ու կրկնում են ենթագիտակցական ինստալացիա արված նախադասությունները.

«Այ տաքգլուխներ, ինչ մի Ռուսաստանի թագավորի դեմ եք դուրս գալիս, բա որ գա մեզ վրա, բա որ մեզ պատժի, բա որ մեր խոպանչիներին լարի, բա որ իրա զորքը հանի ստեղից, ինչ ենք անելու...Եվ այսպես շարունակ....»

Ասել կուզեմ, մի օր մեռնելու եք, տղամարդավարի ապրեք, կուռ մեջքը դագաղի մեջ անհարմարություն է առաջացնելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել