«Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները մարտի 19-ին կայացած դռնփակ հանդիպմանը համաձայնության են եկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում:

Կազմակերպվելու է ստորագրահավաք, և կառավարությանն անվստահության հայտնելու մասին որոշման նախագիծը ապրիլի 28-ին ներկայացվելու է ԱԺ նիստում: ...պատրաստվում են ստեղծել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի ծրագիր, և իրենց նպատակն է լինելու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, ինչը չորս խմբակցություններին հնարավորություն կտա համակարգային փոփոխություններ իրականացնել»:


ԱԺ-ում ընդդիմությունը լավագույն դեպքում կարող է հավաքել 52 ձայն, հետևաբար նախագիծն ԱԺ-ի կողմից հավանության չի արժանանա: Որևէ արդյունքի հասնելու համար մնում է իսկապես հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել:

1. Վերջին երկու նախագահական, Երևանի ավագանու ընտրություններում պարտվելուց հետո արդյո՞ք հիշյալ չորս քաղաքական ուժերը ունեն բավարար հեղինակություն պահանջվող կոնսոլիդացիան ապահովելու համար:

2. Ո՞ր է կոնսոլիդացիաի լայնության բավարար չափը, որպեսզի հաջողվի կոտրել իշխանությունների դիմադրությունը:

3. Կառավարության հրաժարակի պահանջը բավարարելը իշխանությունների համար կնշանակի մահվան սկիզբ: Եվ իշխանությունները սպասելի է, որ ատամներով պաշտպանեն կառավարությանը: 
Ունի՞ ընդդիմությունն այդ դիմադրութունը հաղթահարեու ռեսուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել