Ֆեյքերի մասին օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և տարածելու` քաղաքացիների իրավունքի իրացման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության համար սպառնալիքներ է պարունակում: Կոնֆլիկտային այն իրավիճակների առավել մասը, որոնց կարգավորմանը նպաստելուն են կոչված վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, կարող են լուծում գտնել գործող օրենսդրության սահմաններում: Ֆեյքերը մարդիկ են, ովքեր շատ դեպքերում սպասարկում են քաղաքական ուժերին: Ուստի կարևոր է սահմանել, թե ինչ սկզբունքերով է սոցիալական կայքի օգտատերը համարվում կեղծ(ֆեյք): Այսինքն՝ օրենքի նախագիծ են կազմում ֆեյքերի մասին՝ առանց սահմանելու, թե որ օգտատերը կարող է կոչվել ֆեյք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել