Զամբիայի Ստորին Զամբեզիի տարածքը Աֆրիկայում հայտնի է վայրի փղերի ջոկերով, Զամբեզի գետի շրջակայքի անկրկնելի գեղեցիկ տեսարաններով: Եթե ճանապարհորդություն եք պլանավորում, ապա Զամբիան ավելացրեք այն երկրների ցանկում, որ պատրաստվում եք այցելել: Դա անելու համար բազմաթիվ պատճառներ կան, ու դրանից մեկն էլ այն է, որ այստեղ հնարավորություն ունեք բնակվելու անկրկնելի, յուրահատուկ Չոնգվե գետափնյա առանձնատանը: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ: Տունը, գտնվելով Զամբեզի գետի մոտով հոսող Չոնգվե գետի ափին, շրջապատված է փարթամ բնությամբ: Տան հետ միասին հատկացվում է նաև զբոսավարի, սկաուտի ծառայություն, ինչպես նաև նավակ ու անհրաժեշտ պարագաներ արշավներ կազմակերպելու ու շրջակա միջավայրը հետազոտելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել