Այս ազգի քաղաքակրթության հարցը չափազանց անկայուն է։ Ոչ, ոչ, խոսքը դարերի քաղաքակրթության մասին չէ, միայն չասեք մենք թատրոն ենք ունեցել կամ կոյուղի, խոսքը արդիական ցիվիլ հասարակությանը բնորոշ ապրելաոճի մասին է։ Սիրելի անցորդներ, եթե խաչմերուկի հետնոտների համար նախատեսված անցումների կարմիր լույսը վառվում է, անկախ նրանից մոտկայաքում ավտոմեքենա կա թե ոչ, սպասեք, թող կանաչ լույսը միանա և կանաչ ճանապարհ ձեզ։ Ու՞ր եք այդպես շտապում, սիրելինե՛րս, մի քանի վայրկյանը մի՞թե կօգնի ձեզ իղձեր իրականացման հարցում։ Կամ դուք վարորդներ, կբացատրեք ինձ մի երևույթ, որը կոչում եք «քյասար», ախր, եթե կան լայն, անվտանգ, քաղաքակիրթ ճանապարհներմ ինչու՞ եք նախընտրում այն ամենը ինչը օրինականությունից դուրս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել