Էջմիածնի անձնագրային բաժանմունքում էսպիսի վիճակ է. մարդիկ վաղ առավոտյան գնում են, ինքնահերթագրվում, հետո մտնում, դիմում ներկայացնում: Պապայի անձնագրի համար մերոնք այսօր գնացել են առավոտյան ժամը վեցին ու կարողացել են ժամը 10-ին մտնել-գրել դիմումը` նույնականացման քարտ ստանալու համար: Էդ դեռ հեչ, ասել են ապրիլի 8-ին քարտը կստանաք, մաման պատմում ա` հարցրել ա ինչո՞ւ էդքան ուշ, կբացատրե՞ք, մուննաթ են եկել վրաները ու ոչ մի հստակ պատասխան չեն տվել:
Իմիջիայլոց, պապաս ոստիկանության համակարգի նախկին աշխատող է: Այ սենց ա համակարգը վերաբերում կենսաթոշակի գնացած նախկին աշխատակիցներին, և....ընդհանրապես մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել