EMedia-ն գրում է, որ  հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը հավելելով, որ այսօր, ժամը 12։15–ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում ըստ նախնական տվյալների հակառակորդի արձակած կրակից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող շարքային Լևոն Արտուշի Թամրազյանը։ Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 10–րդ հոդվածի 2–րդ կետով։ Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել