Շատ տարիներ առաջ Չինաստանը իսկական խառնաշփոթի մեջ էր հայտնվել: Սուն Չժուն ու մյուս իշխանավորները պայքարում էին միմյանց դեմ ու բառիս բուն իմաստով կոտորում միմյանց: Այդ ժամանակ այն տարածքը, որն այսօր մենք գիտենք որպես Չինաստան, իրականում բաղկացած էր վեց կամ յոթ տարբեր պետությունից, որոնցից յուրաքանչյուրը փորձում էր գրավել մեկը մյուսին: Պատերազմը այնքան խառն էր, որ ոչ ոք չէր կարողանում գլուխ հանել, թե ինչ էր իրականում տեղի ունենում: Մի օր Ցինը որոշում է վերջ տալ այս ամբողջ խառնաշփոթին:

Նա իր հսկայական զորքի հետ միասին բոլոր նահանգներից կամ պետություններից դուրս շպրտեց բոլոր պատերազմ հրահրողներին ու մյուս տարածքները գրավել ցանկացողներին` Ք.ա. 221թ.-ին բոլորին միավորելով մեկ ընդհանուր պետության` Ցինի թագավորության մեջ: Սա առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկին հաջողվում էր հաղթել բոլորին ու միավորել նրանց մեկ ընդհանուր սահմանների մեջ: 

Քանի որ յոթ թագավորություններից դուրս իրականում ոչ մի կարևոր բան իրականում տեղի չէր էլ ունենում, չին ժողովուրդը կարծում էր, որ Ցինը գրվել էր ամբողջ աշխարհը: Իր հաջողությունների համար Ցին Շի Հուանդ Դին (թարգմանաբար` Ցինի առաջին բարձրագույն աստվածային կայսր), ում իրական անունը Ին Չժեն էր, ինքն իրեն հռչակում է Չինաստանի առաջին կայսրը: Նա ժողովրդից պահանջում էր, որ իրեն հռչակեն Չինաստանի առաջին կայսր: Ու քանի որ նա այդքան հզոր էր ու դաժան, բոլորը ենթարկվում էին նրան: 

Ինչևէ, բացի այն, որ նա կարողացավ հպատակեցնել բոլոր յոթ թագավորությունները, նա նաև չափազանց դաժան ու խելագար մարդ էր: Նա տարված էր անմահության գաղտնիքը գտնելու գաղափարով, այնպես որ, ընդմիշտ կարողանար կառավարել Չինաստանը: Նա արշավներ էր իրականացնում, որպեսզի գտնի անմահների լեգենդար կղզիները: Անմահության հասնելու համար նա դիմում էր ամեն տեսակ խելահեղ քայլերի, այդ թվում նաև սնդիկի հաբեր էր խմում և կրակ կուլ տալիս:

Երբ Ցին Շի Հուանդ Դին կառավարման իշխանությունը վերցրեց իր ձեռքը, նա Չինաստանում բավականին հեշտացրեց կյանքը: Նա ստանդարտացրեց չափման բոլոր միավորները, երկրի տարածքները հատող ճանապարհներ կառուցեց ու բոլորի համար սահմանեց գրելու  միասնական ձև, այնպես որ, ամեն անգամ մի վայրից մյուսը ճանապարհորդելը այդքան խառնաշփություն չառաջացներ: Նա փայտից պատեր կառուցեց, որոնք դարձան Չինական մեծ պատի հիմքը: Չնայած նրա դաժանությանը՝ պետք է ընդունել, որ նա հրաշալի կառավարիչ էր: Հենց նա էր, որ չինական ազգային ինքնության հիմքերը դրեց, որը նրանից հետո շարունակվեց երկու հազար տարի: 

Ճիշտ է, որ Ցին հոգեկան շեղումներ ուներ: Երբ իր կառավարման վաղ շրջանում Ջինգ Կե անունով մեկը փորձում է սպանել Ցինին (սակայն վերջինիս հաջողվում է իր թրով վերջ տալ մարդասպանի կյանքին), դրանից հետո նա այլևս ոչ ոքի երբեք չէր վստահում ու անվստահությունը նրա մոտ հիվանդագին բնույթ էր ստացել: Նա այնքան էր տարվել իր վախերով, որ ամեն անգամ երբ նոր տարածքներ էր գրավում, դրանց առաջնորդներին տեղափոխում էր մեկ այլ վայր, այնպես որ, բոլորը նրա աչքի առջև լինեին: Նա ուներ թագավորական կերակուրը փորձող հատուկ ծառաներ, ովքեր նրանից առաջ փորձում էին ուտելիքը, այնպես որ, թունավորված լինելու դեպքում կայսրին ոչինչ չպատահեր: Նա գրեթե երբեք դուրս չէր գալիս հասարակության մեջ: Նա այրում էր գիտական բոլոր աշխատությունները, որոնք հակասում էին իր օրենքին ու իր փիլիսոփայությանը: Կոնֆուցիոսի փիլիսոփայությամբ գիտնականներին նա ողջ-ողջ թաղում էր: Չնայած ոչ մի լավ բան էլ չկա գրքերն այրելու ու գիտնականներին մահապատժի ենթարկելու մեջ, սակայն նրա ջանքերը Չինաստանը միասնական պահելու համար իսկապես արժանի են հարգանքի: Սակայն, երբ նա մահանում է ու գահն անցնում է նրա ոչ հմուտ որդուն, մարդիկ կուշտ լինելով Ցինի իշխանությունից, գահընկեց են անում նրան ու գահն անցնում է Հան դինաստիային, որը Չինաստանի պատմության մեջ ոսկե դար է եղել, սակայն չպետք է մոռանալ, որ այդ ամենը 221թ.-ին Ցինի` չինական հողերի միավորման արդյունքն էր:


Ցին Շի Հուանդ Դին թաղվել է հսկայական դամբարանի մեջ, որը նա նախապես էր կառուցել մեռնելուց առաջ: Դամբարանը նախագծել են Չինաստանի տարածքային սահմանների հետագծի ճիշտ նմանությամբ, որտեղ գետերի փոխարեն հոսող սնդիկ է լցվել: Բացի այդ, այստեղ թրծած կավից զինվորների բանակ է կառուցվել՝ կառքերով ու ձիերով, որոնք մահվանից հետո պետք է պաշտպանեին նրա հոգին: 182սմ հասակ ունեցող կավե այս զինվորներից յուրաքանչյուրն իրեն հատուկ դեմքն ուներ՝ զինված տարբեր զենքերով, յուրաքանչյուրը ձեռագործ աշխատանք` ներկված ու նկարազարդած հմուտ արվեստագետների կողմից: 

Դամբարանում թրծակավից զինվորների ընդհանուր թիվը հայտնի չէ, քանի որ դամբարանի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, սակայն համարում են, որ ընդհանուր առմամբ դրանց թիվը կարող է հասնել մոտ 7000-ի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել