- Քեզ համար արևն ի՞նչ է։
  - Դու ես...
  - Ե՞ս։ Դե լա՜վ, մի չափազանցրու։ Ինձնից ի՞նչ արև...
  - Չէ, ճիշտ եմ ասում, դու իմ արևն ես։ Չէ՞ որ այն կյանքի աղբյուրն է։ Դու էլ իմ կյանքի աղբյուրն ես։ Հավատա, կյանք չունեմ առանց քեզ։
  - Դեռ հարց է, թե մեզնից ավ է արևը։ Չնայած... չէ, դու ես, միանշանակ։ Դու շատ ավելի ջերմ ես, քան ես։
  - Չէ, դու՛ ես։
  - Ոչ, ի՛նքդ ես։
  - Լավ, որպեսզի կվիճենք, ավելի լավ է երկուսս էլ արև լինենք։
  - Այդ ինչպե՞ս։
  - Մեկս կլինի արևածագը, իսկ մյուսս` մայրամուտը։
  - Ահա՜ թե ինչ... Բայց դա ինչպե՞ս է հնարավոր։ Չէ՞ որ այդպես մենք կյանքում չէինք հանդիպի։ Համ էլ արևը միակն է։
  - Իսկ մեր աշխարհն ուրիշ է...
  - Ինչո՞վ։
  - Սիրով։ Մեր սերն է մեր աշխարհը։
  Լռություն, խառը մտքեր, զգացմունքներ, ներքին թիթեռնիկներ...
  - Միևնույնն է, չեմ հասկանում։ Ինչպես կարող են հանդիպել արևածագն ու մայրամուտը։
  - Սիրո աշխարհում ամեն ինչ է հնարավոր։ Հենց դա է սերը. նա ահնարին ոչինչ չի ճանաչում։ Նրա մոտ չկա ոչ մի բացառություն ու կանոն, ոչ մի արգելք ու իրավունք, ոչ մի երկրային հասարակ երևույթ։ Կա միայն զգացմունք ու երևակայություն...
  - Հա՞։ Էդպե՞ս ես կարծում։ Դե ուրեմն դու իմ րևածագն ես։
  - (Ժպտալով) Իսկ ինչու՞ հենց արևածագը։
  - Որովհետև մինչև քեզ հանդիպելն ինձ մոտ ամեն ինչ խավար էր, ցուրտ էր, իսկ ես մենակ էի։ Բայց ասում են ամենամութ ժամը արևածագից առաջ է լինում։ Եվ ահա, դու իմ կյանքում ծագեցիր որպես գարնանային պայծառ արև ձմռան կեսին։ Իսկ ես, քանի որ սառույց էի դարձել, հետզհետե հալվեցի քո ջերմությունից։
  - Խենթուկ ։)... դու էլ իմ մայրամուտն ես։
  - Մայրամու՞տ... Բայց դա լավ չէ։ Մայրամուտը ինչ-որ բանի ավարտ է նշանակում։ Չեմ ուզում քո մայրամուտը լինել։
  - Դա բոլորովին էլ ավարտ չի նշանակում, քա՛ղցրս։ Դու իմ հավերժական մայրամուտն ես, այսինքն` իմ վերջին սերը։ Դու մայրամուտի պես հուզիչ ու գեղեցիկ ես։ Իսկ հավերժական ես, քանի որ միշտ ինձ հետ ես, ես միշտ տեսնեւմ եմ քեզ։ Բայց երբ որոշես մայր մտնել ու անհետանալ իմ հորիզոնից, այ դա ավարտ կնշանակի։
  - Ինչի՞ ավարտ։
  - Իմ կյանքի։ Մեր սիրո աշխարհում գուցե և երկու արև կա, բայց ինձ համար միայն դու ես արև։
  - Իսկ եթե նո՞ր առավոտ բացվի...
  - Առանց քեզ` երբեք... Իսկ եթե բացվի էլ, երբեք քո պես ջերմ չի լինի։ Այնպես որ այդ դեպքում կյանքս կավարտվի դառը սառնության մեջ։ Արդյունքը մեկն է. եթե մի օր որոշես մայր մտնել, կյանքս կավարտվի։ Իսկ այդ դեպքում նախընտրում եմ կյանքս ավարտել քո անհետացող շողերի ներքո...
  - (Չափազանց հուզված, բայց ժպիտով) Իսկ ես նախընտրում եմ երբեք մայր չմտնել...
  Լռություն, հուզմունք, ներքին թիթեռնիկներ...
  - Սա իմ ամենասիրելի վայրն է...
  - Ինչու՞ հենց սա։
  - Այստեղ հանդիպեցին ու իրար փարվեցին արևածագն ու մայրամուտը...
  Լռություն, համբույր, ներքին թիթեռնիկներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել