25072232-Screen-Shot-2014-02-25-at-9.22.06-605x613

YouTube-ի որոշ տեսանյութեր ունեն տարիքային սահմանափակում։ Սա ճիշտ քայլ է YouTube-ի կողմից, քանի որ պետք է մեր հասունացող երիտասարդությանը հեռու պահել տարատեսակ բռնություն և անպարկեշտություն պարունակող տեսարաններից։

Տարիքային սահմանափակում առկա է նաև YouTube մուտք չգործած օգտատերերի համար, երբ ցանկություն կա դիտել որևէ տեսահոլովակ, սակայն YouTube-ը ձեզնից պահանջում է մուտք գործել համակարգ և հաստատել Ձեր տարիքը։ Եթե դուք, այնուամենայնիվ, ցանկանում եք դիտել տեսանյութը, սակայն ցանկություն չկա մուտք գործել համակարգ, ապա մենք Ձեզ կառաջարկենք երկու տարբերակ, որոնց օգնությամբ կարելի է շրջանցել տարիքային սահմանափակումը։

1․ Անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը

Տեսանյութի սովորական հասցեն ունի հետևյալ տեսքը՝

«youtube.com/watch?v=6LZM3_wp2ps»

Այստեղ տեսնում ենք ոչ միայն տեսանյութի հասցեն, այլ նաև Youtube-ի որոշ ատրիբուտներ։ Եթե այս հասցեն փոխարինենք ստորև ներկայացված հասցեով, ապա կստանանք անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը։

«youtube.com/v/6LZM3_wp2ps»

յութուբ 2

 

2․ Բարի կայքեր

Կան այլ կայքեր, որոնք տալիս է հնարավորություն շրջանցել Youtube-ի սահմանափակումները։ Որպեսզի դիտեք տեսանյութը առանց որևէ սահմանափակման, անհրաժեշտ է տեսանյութի հասցեի առաջին ավելացնել nsfw արտահայտությունը, ինչպես ներկայացված է ստորև՝

«nsfwyoutube.com/watch?v=6LZM3_wp2ps»

յութուբ

Բարի դիտում!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել