Պուծինի ուկրաինական արկածախնդրությունը թանկ է նստելու Ռուսաստանի վրաՊուտինը մեծ խթան է հանդիսանում համաշխարհային տեխնիկական առաջընթացի համար: Նրա ուկրաինական արկածախնդրությունը թանկ է նստելու Ռուսաստանի վրա, սակայն դա հսկայական արագացում է հաղորդելու էլեկտրական շարժիչների, արեւային մարտկոցների, զանազան այլընտրանքային էներգակիրների արտադրությանը, որն առաջիկա 5-10 տարում փոխարինելու է նավթի վրա աշխատող մեքենաներն ու արդյունաբերությունը: Պատերազմը միշտ խրախուսել է գիտության զարգացումը: Բացի դա, Ռուսաստանի դեմ անխուսափելի ու երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները կյանքի են կոչելու անհավանական ու անսպասելի դաշինքներ ու փոփոխություն աշխարհի քարտեզում: Եւ դրանք դժվար թե համընկնեն այն քարտեզների հետ, որ գծվում են այսօր Կրեմլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել