Օ, Տեր Աստված, արդյո՞ք այս տողերին ծանոթ են մեր օրերի ազգի «ոչ գավառամիտները», թե ժամանակին իրենց «քյառթու» պապերը ինչպիսի դեր են խաղացել մարդկության կյանքում, որ այդ անվամբ՝ «ՀԱՅ», բնութագրվում էր արիությունն ու ազնվությունը, խոհեմությունն ու հոգու վեհությունը, իմաստությունն ու քաջությունը։ Իսկ այսօր ո՞վ ենք մենք, եթե պահում ենք մեր ազգային արժեքները, ապա «քյառթու», եթե տղամարդը պահում է իր տղամարդկային Աստվածակերպը՝ գեղցի, եթե աղջիկները անբարոյական և սեքսոմանիայով չեն տառապում՝ ռաբիս են։ Ոչ և հազար անգամ ոչ։ Այլոց կապկելու մեջ չէ հայի մեծությունն ու յուրահատուկ կերպարի պահպանումը, այլ իր ինքնության պահպանման մեջ։ Ռոդշիլդներից, Մորգաններից, կամ Ռոկֆելերներից մեկին ցույց տվեք, որ միասեռական են կամ անբարոյական կին։ Չկա։ Քանի որ նրանք իրենց ազգային արժանապատվության իմաստն ու նշանակությունը գիտեն։ Ուրեմն եթե չենք գիտակցում մեր իմացության պատճառով, գոնե օտարի խոսքերը հիմք ընդունելով արժևորենք ինքներս մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել