Տխուր է իսկապես. ազգային հերոսին լրատվամիջոցները չհիշեցին: Դրա փոխարեն եթերը լի է բամբասանքներով, ամեն դատարկ ու փուչ հաղորդումներով: Ու՞մ համար զոհվեց Ջիվանը: Այսօրվա պետական այրերի՞, այս սերնդի՞, թե այն լրագրողի համար, ով ի պատասխան իմ նմանատիպ հարցումի, ասեց, որ ես սիրողական մակարդակով եմ դատում և լրատվությունը դա առաջին հերթին ապրանք է:
Մեզ իսկապես գրաքննություն է պետք. գրաքննություն և հստակ մարտավարություն, որն ուղղված կլինի ազգային ոգու սերմանմանը, ազգային արժեքների պահպանմանը: Այլապես, մեզ շարունակ այնքան անվորակ ու էժանագին ՙՙապրանք՚՚ են մատուցում, որ մի պահ թվում է` անմշակույթ ու անհայրենիք մի ազգույթ ենք: Մինչդեռ այդպես չէ. պետք է մաքրել դաշտը, պետք է շտկել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել