1. Միշտ լավ հարաբերությունների մեջ եղեք վատ սովորողների հետ: Չգիտեք՝ միգուցե մի օր նրանց մոտ գնաք հարցազրույցի՝ աշխատանքի ընդունվելու համար:

2. Կյանքն անարդար է. պետք է հարմարվել այդ մտքի հետ: 

3. Քիչ հավանական է, որ քեզ ավարտելուց հետո կվճարեն միանգամից 40 հազ. դոլար: Եթե չվաստակես, ապա երբեք չես վարի լիմուզին և չես ունենա սեփական վարորդ:

4. Եթե մտածում ես, որ քո ուսուցիչը պահանջկոտ է, ապա համբերիր, մի քանի տարի հետո կծանոթանաս ղեկավարիդ հետ ու կհամեմատես: Հիշի՛ր, որ ուսուցչի հետ համեմատած՝ ղեկավարիդ կարիերան կախված է նրանից, թե ինչքան լավ կկատարես աշխատանքդ: 

5. Եթե Մաքդոնալդսում ֆրի պատրաստելը քո արժանապատվությունից վեր է, ապա երբեք շանս չես ունենա լավ աշխատանքի: 

6. Մի՛ մեղադրիր ոչ ոքի քո անհաջողություններում, անգամ ծնողներիդ, ուղղակի սովորիր, որ էլ երբեք չկրկնես այն: 

7. Մինչ քո ծնվելը, ծնողներդ այդքան տխուր ու անհետաքրքիր չէին, ինչպես դու ես կարծում: Նրանք դարձան այդպիսին, որովհետև քեզ պարգևել են անհոգ մանկություն, հոգ տարել, սնել, գնել ամեն ինչ, լսել քո մասին ամեն մի լավ խոսք: Դրա համար մինչ երբեք մի նեղացրու նրանց, այլ գնահատիր: 

8. Որոշ համալսարաններում հնարավորություն են տալիս մի քանի անգամ հանձնել քննությունները, իսկ կյանքը նման հնարավորություն երբեք չի տալիս. կամ առաջ, կամ էլ ետ: 

9. Քո կյանքը բաժանված է դասերի, քննությունների, արձակուրդների: Ու այդ ցանկի մեջ դժվար թե կարողանաս քո եսը գտնել: Իսկ կյանքում քո եսն է պետք, այլ ոչ թե դիպլոմի գնահատականները: 

Կարդալ ավելին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել