Newsbook.am-ը գրում է.

Վահե Ավետյանի սպանությունից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը հասարակական ճնշումների արդյունքում վայր դրեց պատգամավորական մանդատը, առանձինները պահաջում էին, որ նա պետք է հեռացվի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից: Սակայն, ցավոք, Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն մնում է ՀՖՖ նախագահի պաշտոնում, այլև շարունակում է հավատարիմ մնալ իր՝ ժողովրդի կողմից օծված մականվանը` Նեմեց: Երեկ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Սակայն հանդիպումից ուշացած լրագրողների համար ֆուտբոլի ակադեմայի դռներն այլևս փակ էին Ռուբեն Հայրապետյանի հրամանով: Հանդիպման ընթացքում էլ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի վայրկյան չի մոռացել, որ ինքը մերժված կերպար է, ուստի` մեկ ժամվա մեջ հասցրել է նեղացած ու խռոված մարդու մի քանի դրսևորումներ թույլ տալ: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է հարց ուղղել բանախոսներին, սակայն Հայրապետյանը միջամտել է. «Մի հատ նորմալ կանգնի, նոր հարց տուր, թեւերը խաչած կանգնելը վատ նշան ա»: Հետո կատաղել է, երբ նրան փորձել են քաղաքական բնույթի հարցեր տալ. «Տղա ջան, ի՞նչ ես ուզում, լրիվ տգետ է»:

Թվում է՝ այդպիսի հանցագործությունից և հասարակական վարկաբեկումից հետո Ռուբեն Հայրապետյանը դույզն իսկ պետք է վերանայած լիներ լրագրողների հետ շփման իր բառաֆոնդը: Սակայն դեպքերն ու հանգամանքները ցույց են տալիս, որ տգիտության ու չոբանության դեմ պայքարն անավարտ է, և ուրեմն` պետք է շարունակել պայքարն այնքան ժամանակ, մինչև որ այս տեսակը իրեն դուրս դնի քաղաքակիրթ միջավայրից, և իր գոյությունը շարունակի քարշ տալ մոտակա արոտավայրերում:

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել