Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերությունը հրապարակել է 2011-ին աշխարհում իրական գործազրկության ծավալները:

Այդ մասշտաբները սահմանվել են հարցումների հիման վրա՝ ներառելով նաև այն անձանց, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր և ցանկանում են փոխել այն: Սակայն նրանք, ովքեր օրը մի քանի ժամ են աշխատում և չեն ցանկանում լրիվ աշխատանքային օրվա անցնել, չեն համարվում գործազուրկ:

Հայաստանում, ըստ Gallup-ի, իրականում գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց 62 տոկոսը:

Պաշտոնական տվյալներով 2011-ի դեկտեմբերի դրությամբ մեր երկրում գործազուրկների թիվը կազմել է 6 տոկոս՝ տարեսկզբի համեմատ նվազելով 1 տոկոսով: Կանանց գործազրկության ցուցանիշը՝ 70,9 տոկոս, շարունակել է բարձր մնալ: Հայաստանում 2011 թ. մայիսին, ըստ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, պաշտոնապես գրանցված էր 75 հազ. գործազուրկ, որոնցից` 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս):

Ադրբեջանում այդ թիվը կազմում է 63 և 54 տոկոս, Վրաստանում՝ 70 և 69, Իրանում՝ 81 և 75:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել