Էսօր քննարկումներից մեկում մի կիսահռետորական հարց կարդացի. "Մի՞թե մեր երկրում այլևս խելացի մարդիկ չեն մնացել, որ հեռուստաեթերն ամբողջությամբ տրամադրվել է հիմարներին": Չնայած իր հռետորական բնույթին, այս հարցը պատասխան ունի և այն հնչում է մոտավորապես այսպես: Հայաստանում կան խելացի մարդիկ, բայց նրանք եթեր դուրս գալու հնարավորությունից պարզապես զրկված են, որովհետև հիմարներն ավելի ձեռնտու են: Ճիշտ հասկացեք. հիմար մարդը կարող է հիմարություն դուրս տալ և խնդիրներ ստեղծել միայն իր անհամեստ անձի համար: Խելացի մարդկանց դեպքում իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Ինտելեկտով քիչ թե շատ ծանրաբեռնված մարդը գիտի, թե ի՞նչ է տողատակը, գիտի թեման, որի մասին պատրաստվում է խոսել և հենց դրա համար էլ դառնում է անկանխատեսելի և "վտանգավոր": Իսկ ավելորդ գլխացավի մեջ ընկնել հեռուստաեթերը վերահսկողներին հազար տարի տարի պետք չէ: Այսեղից էլ՝ հեռուստատխմարների ահռելի քանակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել