Եթե Ղրիմի հարցի շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գան համաձայնության, իսկ ամեն ինչ դրան է գնում (Ղրիմը մնում է Ոիկրաինայի կազմում չափազանց բարձր ինքնավարությամբ), ապա կճշտվի նաև Ուկրաինայի պետական կառուցվածը և աշխարքաղաքական կարգավիճակը: Եթե հետևենք Լավրովի և Քերիի հայտարարություններին, ապա այդ պայմանավորվածության բովանդակության մասին կարելի է պատկերացում կազմել. ռեգիոնների ինքնուրույնության բարձրացում, Ուկրաինայի ռազմական առումով նեյտրալ կարգավիճակ, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրում և այլն: 
Նման պայմանավորվածության դեպքում որոշակի պարզություն է մտցվում նաև Հայաստանի իշխանության հարցում: Սերժ Սարգսյանը 2008-ից սկսած իր իշխանությունը կարողացել է պահպանել աշխարհաքաղաքական մանյովրների շնորհիվ, որի հետևանքով աջակցություն էր ստանում մեկ Արևմուտքից, մեկ Ռուսաստանից: Ուկրաինայի շուրջ նման պայմանավորվածության դեպքում, ինչը կպարզվի մինչև մարտի 16-ը, պարզություն կմտցվի նաև Հայաստանի կարգավիճակում, արդյունքում Սերժ Սարգսյանի ռեժիմի մանյովրների հնարավորությունները վերջանում են: Նա կորցնում է իշխանության պահպանման վերջին ռեսուրսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել