Civilnet.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները. այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը` նշելով, որ նման ցանկություն են հայտնել դերասանի ընտանիքի անդամները: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել դատավորին` մարտի 12-ին նշանակված դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

«Փաստաբանները ժամանելու են Ֆրանսիայից մարտի 25-ին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ դատական նիստը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև ապրիլ: Նիկոլայ Բաղադասարյանը նշեց, որ նիստը «լինելու է կարճ, սակայն շատ բովանդակալից»:

Փաստաբանի խոսքով` դատական նիստի հետաձգման պատճառներից մեկը նաև այն է, որ դերասանի ընտանիքի անդամները բանակցային փուլի մեջ են տուժող կողմի հետ:

«Եթե դատական նիստին ես ներկայացնեմ ապացույցներ, մտավախություն ունեմ, որ այդ բանակացությունները կձախողեն, և արդյունքում հնարավոր է` վատթարանա տուժած աղջկա առողջական վիճակը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ բացի այդ` մարտի 12-ին ինքը այլ դատարանում ևս դատական նիստ ունի նշանակված: Փաստաբանը նշեց, որ դեռ չի հասցրել դիմել` դատական նիստը հետաձգելու խնդրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել