ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանողներին իշխանության ներկայացուցիչները հակադարձում են` բա մենք էլ Ղարաբաղ ունենք, Ղրիմն էլ իրավունք ունի անկախանալու…
Չի կարելի Ղարաբաղը նույնացնել Ղրիմի հետ, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: 
Դուխով տղերք եք, Աբխազիայի, Հրվ. Օսեթիայի անկախությունն էլ ճանաչեք, թե Ղրիմի դեպքում կախված չենք ՈՒկրաինայից, համ էլ արդեն լրիվ ռուսական կայսրության ազդեցության տակ եք:
Ղարաբաղի անկախությունը այլևս քննարկման ենթակա չէ, իսկ ահա Ղրիմի, Աբխազիայի բնակիչները շատ լավ հասկանում են, որ իրենց կարգավիճակը փոխվել է ու կարող է փոխվել ՈՒկրաինայի/Վրաստանի և Ռուսաստանի քաղաքական վերնախավի հարաբարություններից, այսինքն, դա ժողովուրդների խնդիր չէ, այլ զուտ քաղաքականության հետևանք էր, իսկ Ղարաբաղի անկախությունը որևէ բանի հետևանք չէր. պայքարն ի սկզբանե անկախության համար էր:
Ես թքած ունեմ Խրուշչովի, Լենինի որոշումների վրա, Ղարաբաղը մերն է, ոչ թե նրա համար, որ Լենինը սխալ որոշում է կայացրել, այլ Ղարաբաղը մերն է 6 տարվա պատերազմի շնորհիվ, քարուքանդ եղած սովետից հետո կառուցած տների ու ճանապարհների շնորհիվ: 
Թող ռուսները Ղրիմի համար մի 6 տարի կռվեն, ասենք, բացի Ղրիմից, Բելգորոդում էլ մարդիկ կրակահերթի տակ մնան, որ հասկանան անկախությունը կամ տարածք ավելացնելն ինչ է, թե չէ թղթի վրա անկախ Ղրիմը, անկախ Աբխազիան նույն Լենինի ու Խրուշչովի որոշումներն են լինելու: 
Ղարաբաղի անկախության ապացույցը Եռաբլուրն է, որը հավերժ է, իսկ մայդաններն ու պուտինները, օբամաները ու սաակաշվիլիները անցնում են` իրենց հետ տանելով թղթի վրայի սուտի անկախությունները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել