Որ մեր երկրում բոլորը արհամարհում են օրենքը և այն կյանքի կոչող կարևոր մարմնի՝ սահմանադրական դատարանի որոշումները, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մի շարք կառույցներին՝ պետական և ոչ, միացավ նաև դրսից ուրիշի աչքը հանող, ներսից իր աշխատակիցների աչքը հանող բժշկական պետական համալսարանը: Փետրվար ամսվա աշխատավարձերը բժշկական համալսարանի աշխատակազմը ստացել է կենսաթոշակային 5 տոկոս պահումով, այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, ինչպես բոլորս գիտենք, 2 ամսով կասեցրել է այդ չարաբաստիկ օրենքի կիրառումը: Դե պատկերացրեք մեր՝ դասախոսներիս, դրությունը. տեղից հսկայական գումարների հետ «խաղացող» համալսարանից ստանում ենք կոպեկների աշխատավարձ (միջին աշխատավարձը բժշկական համալսարանում, որքան էլ որ զարմանալի, 70-80.000 դրամ է), դեռ մի բան էլ ժամանակից շուտ, չգիտես, թե ում հաշվին, մեր ճղճիմ աշխատավարձերից պահումներ են արել չգիտես՝ որտեղ: Դժգոհությունը էլ չափ չունի. որքան կարելի է մարդկանց ապուշի տեղ դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել