Վախկոտ մարդն ինչքան էլ խելացի լինի, չի կարող հասնել հաջողության, եթե ինքնավստահ չէ...
Ինքնավստահությունն ու վախն իրար հակադիր լինելով` միմյանց կապվում են բոլոր հարցերում, և վախի դեմ մարդը պայքարում է իր ամբողջ կյանքում: Բոլորն էլ ունեն իրենց սեփական վախերը` անկախ տարիքից: Վախը մարդուն երբեմն հեռացնում է հասարակությունից, թուլացնում նպատակին հասնելու ճանապարհին, և նպատակները դառնում են չիրականացած երազանքներ:

Ինքնավստահ մարդիկ հաճախ ստվերում են թողնում վախկոտներին:
Ցանկացած բնագավառում ինչքան էլ դու անթերի լինես, բայց` վախկոտ, չես կարող բոլորին հավատացնել, որ դու ավելին ես այն բոլորից, ովքեր ինքնավստահ լինելով` քեզնից առաջ են ընկել: 
Շատ կան վախկոտ և երազկոտ մարդիկ, ովքեր միայն երազում են, բայց վախենում իրականացնել դրանք` մտածելով, որ այդքան քաջություն չունեն:
Վախկոտությունը առաջացնում է շատ կոմպլեքսներ, ամաչկոտություն, ազդում է բանավոր խոսքի վրա` այն դարձնելով կցկտուր, և այդ ամենից շրջապատի մարդիկ սկսում են ձանձրանալ դիմացինից: 
Իսկ ինքնավստահությունը, անշուշտ, հակառակն է ապացուցում: Մեր ես-ի մի մասը անընդհատ ցանկանում է կերակրվել վստահությամբ: Ինքնավստահություն ունենալով, առաջին հերթին, ունենում ենք սեփական կարծիք, կախված չենք լինում հասարակության կարծիքներից, և ամենակարևորը, կարողանում ենք հասնել այն բոլոր նպատակներին, որոնց շատ ենք սպասել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել