Ես շնորհավորում եմ կանանց տարվա մեջ 365 օր ... ես շնորհակալ եմ կանանց 365 օր շարունակ ... կանանց չի կարելի հիշել միայն մարտի 8-ին և դա էլ անել ծանրագույն պարտավորվածության նման ... չի կարելի կանանց գնահատել, հարգել, մեծարել, սիրել, նրանց իրավունքների մասին հիշել միայն այդ օրը ... ստեղծագործությունը գնահատելու համար հատուկ օր պետք չէ, իսկ կանայք աշխարհում լավագույն, ամենահանճարեղ ստեղծագործություններն են ... ամենակարևորը ծաղիկները, թանկարժեք հագուստն ու օծանելիքը չի, կարևորը այն է , թե ինչ է զգում կինը ձեր կողքին ... ու տղամարդիկ մի ձգտեք, ամեն բան մի արեք, որ ձեզ տղամարդ զգաք նրա կողքին` ամեն բան արեք, որ նա Կին զգա, որ նա Կին լինի ու Ապրի ձեր կողքին և եթե դա հաջողվեց դուք էլ Տղամարդ եք ձեզ զգալու նրան կողքին ... գնահատեք, հարգեք, սիրեք իրար, վայելեք ամեն ակնթարթը ... մի վատնեք ձեր ժամանակը, այս կյանքը չափազանց կարճ է և ափսոս է այն սիրուց բացի ուրիշ բանի համար ծախսելը ... իսկ մարտի 8-ը ... այն միայն մեր արածն ու չարածը գնահատելու և ավելի լավը դառնալու մի օր է ... տարեկան կանգառ ... շնորհակալ եմ սիրելի կանայք ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել