Այսօր Օպերայի «Ջազզվե» սրճարանում շատ կայֆ համերգ էր: «Ջազզվե» ընկերությունը նշում էր իր ամառային սեզոնի մեկնարկն ու երկու նոր սրճարանների բացումը: Դրա առթիվ Ռեինկարնացիա խմբին էին հրավիրել. Իմ և ինչպես հասկացա շատերի կողմից սիրված: Խմբի լավագույն երգերն էին…. Մեկը մյուսից լավը: Տղերքն իսկական շոու արեցին: Լիքը մարդ կար: 4-500 հոգի հաստատ: Չհաշված պատահական անցորդները, որ ակամայից երաժշտական այս տոնի մասնակիցը դարձան: Մի խոսքով հետաքրքիր օր էր: Ամառը հենց նման միջոցառումներով ա գեղեցիկ: Լիքը լավ ընկերներ հանդիպեցի: Մի քանի կադր հասցրեցի նկարել, որ բացակա ընկերներիս ջիջիլ գցեմ : ) Դե վայելեք. Video էլ կա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել