Ինձ սկսեց թվալ, որ էս կուսակցական-քաղաքական-քաղաքացիական վերբալ դաբշտոցը իրական կոնֆլիկտ չունի ներսում եւ սկսում է զուլալվել, սկսելու է զուլալվել, հետզհետե ավելի համոզվում եմ, որ սա քաղաքացիական միացյալ շարժման սկիզբ է, եւ արդեն հնչած մտքերի պես, ես էլ եմ կարծում, որ հները նորերին զինվոր պիտի գրվեն, անվերապահ եւ անծպտուն, այս լեզվակռիվը երեւի պիտի լիներ, հետո արդեն լավ է լինելու եւ ռեժիմի համար` անտանելի դժվար, մի քիչ համբերություն: Ռեժիմը կփորձի առնել, տալ, գժտել, հրել իրար վրա, բայց էս անգամ, կարծում եմ կձախողվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել