Սիրելի բարեկամներ, խնդրում եմ օգնեք միասին օգնենք Դավիթին:
Դավիթը 16 տարեկան է, և ունի սուր հոդային ցավեր «ювенил идиопатик артрит» ուղեկցվող պարբերական հիվանդությամբ: Քայլում է միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, սակայն արդեն դեղերն էլ չեն օգնում: Օրեցօր վիճակը ավելի է վատանում: Իր պատանեկության տարիները անցկացնում է տանը կամ հիվանդանոցում, չի շփվում իր ընկերների հետ և մեկուսացվել է ցավերի պատճառով: Բուժվում է «Արաբկիր» բկ.-ում արդեն մի քանի տարի, բայց լավացում չկա: Բժիշկի կողմից նշանակվել է «Ակտեմրա» դեղը: Դա մեր միակ հույսն է, որ Դավիթը երկու տարի ստանալով դեղը`կապաքինվի: Մեկ սրվակը արժե 368.000 դրամ: Մեր ընտանիքը չունի այդ հնարավորությունը: Եթե Դավիթին օգնել ցանկացողներ լինեն, ապա կարող են զանգահարել Դավիթի մայրիկին` 096.61-14-17, Գոհար: Դավիթը ունի հաշվեհամար՝ 005-003504-001(AMD) HSBC BANK, ստացող` Գոհար Դանիելյան: Նախապես շնորհակալություն:

Դավիթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նրա համար ստեղծված ֆեյսբուքյան էջից:


Ուղարկիր 17 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով Դավիթի ծնողներին` փրկել իրենց որդու կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:

Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել