Այսօր դժվար կլինի գտնել գոնե մեկ մարդու, որ չի ընդունի ռեժիմի դեմ պայքարում համազգային համախմբման անհրաժեշտությունը: Իսկ ֆեյսբուքում, ընդհանրապես հարյուրավոր օգտատերերի կողմից ամեն օր խոսվում է համախմբման, միացման, համագործակցության մասին: Թվում է, թե սա մեզնից հեռու մի հասկացություն է, որ ոչ մի կերպ կախված չէ հասարակ մահկանացուներիցս և այստեղ մեզ տրված է դիտողի, սպասողի, շատ հաճախ նաեւ քննադատողի, դժգոհողի դերը: Սակայն իրականում ճիշտ հակառակն է՝ համախմբումը լինելու է յուրաքանչյուրիս մտածված քայլերի, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի արդյունքում:

Կարծում եմ, որ ռեժիմի դեմ պայքարի այս կարևոր փուլում ինքներս մեզ մի հարց պատք է տանք, թե մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ է արել կամ անում այդ կարևոր և այդքան բաղձալի համախմբման կայացման համար: 

Հ.Գ. Երբեմն՝ համախմբման գործին օգուտ տալու համար, բավական է ընդհամենը չնպաստել պառակտմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել