Տարիներ շարունակ տարբեր հարթակներում խոսում ենք ազատ մամուլի կայացման և անհամաձայնության իրավունքի իրացման հնարավորությունների մասին, որոնք, անշուշտ, կարևորագույն խնդիրներ են, և որևէ հասարակության ժողովրդավարացման հիմնական ցուցիչներ: Բարեբախտաբար, գոնե, վերջին տարիների իրողությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ այս առումով նշանակալի առաջընթաց ունենք: Սակայն, երբ ի հայտ են գալիս նախաձեռնություններ, որոնք մեծ հաշվով ուղղված են ազատ և միաժամանակ պատասխանատու մամուլի կայացմանը, հանկարծ որոշ լրագրողական, քաղաքական շրջանակներից լրահոս են նետվում դրանք նսեմացնող, իրականությունից էապես կտրված, անվանարկող մեկնաբանություններ: Եթե որևէ լրատվամիջոցի հիմնադիր կարող է հայտարարել, որ ինքը հնարավորություն կամ պատեհություն չունի մասնագետ պահելու, որի հիմնական ֆունկցիան պետք է լինի իր կոնտենտից մարդկանց արժանապատվությունը վիրավորող, հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանությունները հեռացնելը, ապա առհասարակ հարց է ծագում, թե ինչու է գործում այդ լրատվամիջոցը... իսկ եթե միջոցներ ունի, բայց որոշակի քաղաքական և տնտեսական շրջանակներից իջեցված պատվերներ է կատարում, ապա դա կրկնակի վատ արարք է, որի համար նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի:

Վերը նշվածը, բնականաբար, չի ենթադրում, որ հրապարակում առկա օրենսդրական նախաձեռնության կյանքի կոչելուց հետո, պետք է խոշորացույցով ստուգել, թե արդյոք կոնկրետ նյութը` գրառում կամ մեկնաբանություն, վիրավորանք պարունակում է, թե՝ ոչ, և արդյոք X օգտատերը իրական է, թե՝ ֆեյք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել