Կարծում եմ՝ վաղուց պետք է ձեւակերպել մի կոնսեսուս, որին ըստ իս, պետք է միանան բոլոր իրենք իրենց հարգող, չափահաս մարդիկ: Այսպես կոչված վիրտուալ տարածքում յուրաքանչյուրն իրեն կարող է թույլ տալ ճիշտ այնքան, որքան «իրական» դեմ առ դեմ շփման ժամանակ: Եթե վիրավորում ես որեւէ մեկին այստեղ՝ անկախ նրանից, թե ով է նա, ուրեմն ինքնին ենթադրելի է, որ այդ մարդուն դուրսը տեսնելուց նույն կերպ ես վարվելու՝ մեկը մեկին: Կապ չունի, ընդ որում, անձամբ ինչ-որ մեկին ես կպնում, թե «շուստրիկավարի» խմբին ես վիրավորում, որ հետո ասես, դե չէ, ես քեզ նկատի չունեի, դու ուրիշ ես: Եթե էնքան չկաս, որ քո տոնը, խոսքը, դիրքը մեկը մեկին կրկնես դեմ առ դեմ, ուրեմն ինքնին պարզ է, որ քեզ կարելի է շատ տարբեր բնոշորումներ տալ, բայց դրանցից ոչ մեկը հարգալից բառ չէ: Թվում է՝ ինքնին պարզ բան սա, բայց նոր չենք նկատում, որ ֆեյսբուքի կեսն էդ գործին է՝ ստեղնաշարի եւ մկնիկի ֆիդայիններ են, բայց դուրսը սիրալիր բարեւողներ: Վերջերս դրանք մի այլ կարգի են շատացել: Իրենց կյանքում մի հատ պապիրոս չվառած՝ ստեղ արդեն ամեն ինչ «պաժառ են» տվել: Ի՞նչ կասեք, տղաներ եւ աղջիկներ: Եթե սենց շարունակվի, գուցե չալարենք ու սկսենք ցուցակագրել առավել աչքի ընկնող հերոսներին՝ ստրանա դալժնա զնած սվայիխ գեռոյեվ ծրագրի շրջանակներում: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել