Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվ քննարկում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ուշագրավ է ադրբեջանցի փորձագետների գնահատականն առա այն, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին կարող է լավ նախադեպ ստեղծել Ղարաբաղի՝ արդեն դե յուրե Ադրբեջանի կազմից դուրս գալու համար: Ադրբեջանում լուրջ մտավախություն ունեն, որ վերջին իրադարձությունները կարող են կապել պաշտոնական Բաքվի ձեռքերը: Բացի դրանից արդեն լուրջ քննադատության է ենթարկվում Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: Մասնավորապես Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեյովը լուրջ մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում կարող են ազդել նաև մյուս հետխորհրդային հանրապետությունների վրա: «Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան բազմիցս զգուշացրել են աշխարհին, որ հարկավոր է կանգնեցնել Ռուսաստանին: Եթե ռուսները կարողանան իրենց ուզածին հասնել Ուկրաինայում, և Արևմուտքը չկարողանա դրա դեմն առնել, ապա ՌԴ-ի բոլոր հարևանները պետք է պատրաստ լինեն դիմագրավել հզոր հարևանի ռազմական հնարավոր ագրեսիային», - ասել է քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել