Ադրբեջանի բանակում շարունակվում է նախկին նախարար Սաֆար Աբիևի կադրերին հեռացնելու քաղաքականությունը: Մի շարք բարձրաստիճան զինվորականներ նույնիսկ ձերբակալվել են: Մի քանի օր առաջ ձերբակալվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի մթերային բաժնի ղեկավար, փոխգնդապետ Հաֆիզ Բաուշևը: Նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև պետական գույքի յուրացման մեջ: Նա համարվում է նաև ռազմածովային ուժերի ղեկավար, վիցե-ադմիրալ Շահին Սուլթանովի մոտիկ մարդկանցից մեկը: Մինչև այդ ձերբակալվել էին ՌԾՈՒ մեծ ազդեցություն ունեցող թիկունքի մատակարարման պետ Սեյֆի Հուսեյնովը և Սաֆար Աբիևի ամենահավատարիմ մարդկանցից Էլխան Հաջիևը: Նրանք նույնպես մեղադրվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել