Այսօր ՌԴ դեսպանության առջև տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՀՀ Ոստիկանության կողմից տարատեսակ արգելքները, ակցիան խոչընդոտելուն ուղղված գործողություններն ու բերման ենթարկված քաղաքացիների առկայությունը փաստում է ընդամենը մեկ բանի մասին. այսօր ՀՀ–ում կա ընդամենը մեկ «արգելված» և անցանկալի երևույթ, այն է, այսպես կոչված, «հակառուսական» տրամադրություններն ու այն քաղաքացիները, ովքեր փորձում են, ի հակադրություն ողջ քաղաքական դաշտի, հայամետ լինել և բարձրաձայնել Կրեմլի կործանարար և արյունարբու գործունեության մասին։ Ի դեպ, սա այն դեպքն է, որը այսօր համախմբում է իշխանություններին և նախկինում ընդդիմադիր, իսկ ներկայումս իրենց «ոչ իշխանական» հռչակած քաղաքական ուժերին։ Արդեն ակնհայտ է, որ հայկական քաղաքական դաշտը ամբողջությամբ սպասարկում է միմիայն Կրեմլի շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել