Արժեքը` 200 դոլար

Շնորհավորում եմ ՀՀ քաղաքացի Սահմնադրության ծնունդի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ երկրի գլխավոր օրենքը լինի բոլորինս, և ոչ միայն պետությանը, որից կամ որի արատներից շատերս փորձում ենք մեզ հեռու պահել, ասելով: «Ես ի՞նչ մեղք ունեմ, ես ինչ կարող եմ անել: Հո՞ դա իմ մեղքով չի»:
Այ երբ այս վերաբերմունքը բանկչի կողմից փոխվեց, երբ բնակիչը, կամ օջախի լավ տղան վերածվեց պետության լավ քաղաքցու, որը ունի Սահմանադրություն, շատ հարցեր ինքնին կլուծվեն: Սա կոնցեպտուալ խնդիր է, որ օրակարգային է հասարակ քաղաքացուց մինչև իշխանություն:
Հակառակ պարագայում կդոփենք տեղում և վերաբերմունքը մեր Մայր օրենքի նկատմամբ (որը ինչպես ասում են` անկախացումից հետո գրվել է 200 դոլարի դիմաց) կմնա նույն մակարդակի վրա, ասել է, թե ներկայիս մեր վերաբերմունքը մեր Սահմանադրությանը դրամական էկվիվալենտով երևի արժե 200 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել