henoFootsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանը նախորդ տարվա արդյունքներով ճանաչվեց ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստ: Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպումից հետո Спорт-Экспресс-ը կհանձնի հայ ֆուտբոլիստին պատվավոր «Звезда» մրցանակը: Հեղինակավոր պարբերականի լրագրողներ Արտուշ Մկրտչյանը, Արթուր Պետրոսյանն ու Դմիտրի Սիմոնովը զրուցել են հայ  ֆուտբոլիստի հետ:

- Դուք հիմա «Բորուսիայում» եք` աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում: Հիմա կարիերայի գագաթնակե՞տն է, թե ՞ ավելի ուժեղ ակումբների մասին եք երազում:

- Կուզենայի հնարավոր բոլոր բարձունքներին «Բորուսիայի» հետ հասնել: Դա իրատեսական է: Բարձրակարգ ակումբ է, խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում`չնայած ընդամենը մի քանի տարի առաջ քիչ էր մնում սնանկանար: Ինձ համար մեծ պատիվ է «Բորուսիայում» խաղալ,  ես երազում եմ այդ թիմի հետ մրցանակներ նվաճել:

- Ստացվում է, որ «Բորուսիայի» համար մեկ ելք գոյություն ունի. հաղթել Չեմպիոնների լիգայում:

 - Դրա համար էլ բոլորս խաղում ենք: Չեմպիոնների լիգայում լավագույնը դառնալու մասին երազում է յուրաքանչյուրը: Սակայն «Բորուսիայի» համար ցավալի պարտությունից հետո այն ավելի սկզբունքային է: Ով մեկ անգամ եղել է եզրափակչում, երազում է վերադառնալ ու հաղթել:

- Իսկ ի՞նչ նպատակներ  ունի հավաքականը:

- Հաղթել յուրաքանչյուր խաղում: Բացի այդ, ժամանակն է, որ Եվրոպայի առաջնությունում խաղանք: Սակայն 2016թ.-ի այդ նպատակը լուծելու համար, պետք է ոչ թե երազել, այլ քրտնաջան աշխատել:

- Ի՞նչ կասեք հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանի մասին:

- Մենք ընդամենը 15 րոպե ենք շփվել: Շալանից շատ բան կարելի է սովորել, իզուր չեն նրան հրավիրել: Ճիշտ է, նախկինում նրա մասին չեմ լսել: Սակայն նշանակումից հետո շատ կարդացի նրա մասին: Կաշխատենք միասին:

- Ճի՞շտ է, որ Շալանի թեկնածությունը հայկական ֆուտբոլի ֆեդերացիային խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպպը:

 - Անկեղծ ասած, տեղյակ չեմ…

- Խոսենք եվրագավաթների մասին. «Բորուսիան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Զենիթին»` 4-2 հաշվով: Ռուսաստանում գրեթե բոլորը թևաթափ եղան: Քչերն են հավատում հրաշքին:

- Ես հասարակ բան կասեմ. միշտ էլ հնարավորություն կա:

- Մենք գիտենք, որ դուք մեծ դիվանագետ եք:

- «Զենիթի» համար իսկապես դեռ ոչինչ կորած չէ: Գերմանիայում հետաքրքիր խաղ կլինի: Այլ հարց է, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի «Զենիթն» իր հնարավորությունը չօգտագործի: Տանը մեզ միայն հաղթանակն է ձեռնտու:

- Հայաստանում կան մարդիկ, ովքեր տարակուսում են. «Ինչպե՞ս կարող է մեր Հենրիխը խաղալ մի թիմում, որտեղ հանդես է գալիս թուրք Շահինը»: Ի՞նչ կպատասխանեք նրանց:

- Բոլորը տեսնում են, թե ինչ հարաբերություններ են մեր միջև: Այդ թեման կարելի է փակել: Մենք այդ ցավոտ հարցը նույնիսկ չենք էլ քննարկել, հարկ չկա: Իսկ ահա հումորներ, կատակներ շատ են լինում: Շահինն այն մարդկացից է, ով օգնել է ինձ «Բորուսիայում» հայտնվելու առաջին օրվանից, միայն մեկ խնդրանքից հետո: Շատ ընկերասեր ու միշտ օգնության հասնող անձնավորություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել