Աշխարհի ամենաավտոկրատ լիդերներից մեկը, ում իշխանության ուժը, իմիջիայլոց, ուներ և նյութական, և հոգեբանական աղբյուր (խոսքը վերաբերում է պետական ռեսուրսներին և Պուտինի անհատական հատկանիշներին), ընկրկեց արևմտյան առաջին կոշտ արձագանքից. Պուտինը հրամայեց զորքերն ուղարկել նախնական դիսլոկացիոն վայրեր: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերություններում ուղղակի կաշկանդված է թե տնտեսական, թե դիվանագիտական առումներով: Փաստորեն, սա այն իրավիճակն է, որը հստակ ցույց է տալիս Ռուսաստանի անպատրաստ լինելն արևմտյան տերությունների հետ մրցակցային, առավելևս՝ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ մտնելը: Բայց Ռուսաստանը, անշուշտ, այնքան հզոր չէ, որ գնա բացահայտ առճակատման, սակայն այնքան թույլ էլ չէ, որ այսքան շուտ ու հեշտ Արևմուտքի համար ձեռնտու որոշումների գնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել