Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն անշրջելի է դարձել ոչ թե փետրվարի 28-ին և դրա մասին բարձրաձայնվել է Մարտի 1-ի հանրահավաքում, այլ դեռևս սեպտեմբերի 3-ին: 

Ավելի կոնկրետ՝ այդ գործընթացը դարձել էր կանխորոշված և անշրջելի հենց այն պահից, երբ օտար ափերում լեգիտիմություն փնտրող Սերժ Սարգսյանը անհեռատեսորեն, բացառապես սեփական իշխանությունն ու անձնական հարստությունը պահպանելու նկրտումներից ելնելով, խախտեց հավասարակշռությունը արտաքին ուժային կենտրոնների հետ հարաբերություններում և ստիպեց Հայաստանի նկատմամբ գործադրել ճնշման հնարավոր բոլոր գործիքները: 

Այսինքն` մեղադրել ինչ-որ մեկին ՄՄ-ին անդակացությանը 03.09.13-ից մինչև 01.03.14-ը չկանխելու մեջ առնվազն անհեթեթությունը է, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն ամեն ինչ կանխորոշված էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել