Emedia.am-ը, հղում անելով «ՉԻ»-ին, գրում է, որ Զորի Բալայանը երեկ հրապարակել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մասին հիվանդանոցում արված իր գրառումները, որոնք նա արել է մինչև Ավետյանի մահանալը:

Ուշագրավը, սակայն, գրառամները չեն, այլ ամսաթիվը, ըստ որի Ավետյանը մահացել է: Իր գրառումներում Բալայանը նշել է, թե հունիսի 28-ին զանգել է բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին, ով իրեն պատասխանել է լռությամբ:

«Լսափողից հազիվ որսում էի խորը շնչառությունը: Վահեի սիրտը կանգ էր առել»,- գրել է Բալայանը: 

«Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան լուրը պաշտոնապես տարածվել է հունիսի 29-ի երեկոյան` ժամը 18-ի կողմերը: Ու եթե Բալայանի գրառումները ճիշտ են, ապա թերևս հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ավետյանի մահվան մասին հայտարարել մեկ օր անց»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել