Երեկ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը: Քանի որ Աժ ընտրությունների ադյունքում թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանից հետո ամենաշատ ձայները հավաքել էր «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը, «Առավոտը» պարոն Սաֆարյանից հետաքրքրվել է՝ նոր ընտրությունների պարագայում արդյոք նա կդնի՞ իր թեկնածությունը: Ս. Սաֆարյանը պատասխանել է.

«Հստակ որոշման մասին կարելի կլինի խոսել, երբ հրաժարականը ընդունվի ընթացակարգի համաձայն: Ապա պետք է լուրջ քննարկեմ: Չեմ կարող բացառել առնվազն: Բայց առաջադրվելու որոշման մասին, կարծում եմ, կարելի կլինի խոսել առաջիկայում: Սակայն միանշանակ է, որ այդ հարցին անդրադարձ կարող է լինել միայն Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվանից հետո»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել