Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ երեքշաբթի օրը քննիչները խուզարկություն են անցկացրել Սարկոզիի բնակարանում և գրասենյակում: Խուզարկությունն անցկացվել է այն ժամանակ, երբ Սարկոզին Ֆրանսիայում չի եղել: Ասում են, որ խուզարկությունը կապված է 2007 թվականին Սարկոզիի նախագահական արշավի ֆինանսավորման հետ: Կան տվյալններ, որոնց համաձայն Սարկոզիի նախընտրական արշավը հովանավորվել է Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ` L’Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրի կողմից:
Մի խոսքով շատ վտանգավոր պաշտոն դուրս եկավ ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Խեղճ Ժակ Շիրակին քիչ էր մնում նստացնեյին պաշտոնաթողությունից հետո, հիմա էլ Սարոզին ընկավ թափի տակ: Հա բան չունեմ ասելու, լավ ա, որ ամեն ինչ օրենքով ա, բայց մի տեսակ դրդում են, որ նախագահները չուզեն քաղաքակիրթ ձևով հեռանան իրենց պաշտոնից ինչպես Ժակն ու Սարկոզին իրենց ժամանակ արեցին: Միշտ վտանգ կա, որ հաջորդ նախագահը կսկսի սպիտակեղենդ փորփրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել