Ասում են՝ Ուկրաինան մոտակա ժամերին կդիմի ՆԱՏՕ՝ ռազմական օգնության խնդրանքով։ Ես գրեթե կասկած չունեմ, որ այն կմերժվի։ Հետո ինչ կլինի՝ արդեն էական չէ. Ռուսաստանը կհայտնվի հաղթողի դերում ու կամաց-կամաց իրավիճակն էլի իրանով կանի։ Մայդանի կառավարությունն արդեն հասկանում է սեփական անզորությունը՝ պետական հաշիվներին փող չկա, բանակը եսիմ ինչ վիճակում ա, նավաստիներն ընդհանրապես ծլկեցին, երկրի ներսից էլ իրանց դեմ ուժեղ պայքար ա գնում։
Միակ տարբերությունը հասարակ ուկրաինացու համար կլինի այն, որ Յանուկի պես գժի փոխարեն կնստի մի փոքր ավելի ռուսամետ, ավելի համեստ, ավելի խորամանկ ու ավելի կոշտ նախագահ։
Գրազ՝ մի շիշ գարեջուր 
P.S. Մի հատ օլիմպիադա լիներ, լայնանայինք։ Վ. Պուտին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել