Թուրք պատգամավորը խորհրդարանում սկսել է հանել իր հագուստը` բողոքելով, թե Արդահանը դատարկում են հայերին հանձնելու նպատակով, տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Էնսար Օղյութը, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ժամանակ, անսպասելիորեն սկսել է իր վրայից հանել կոստյումը, փողկապը, ապա պարզել մի պաստառ:

Թուրք պատգամավորի բողոքի պատճառ է դարձել Հայաստանի հետ սահմանակից Արդահան նահանգի Չըլդըր շրջանի սոցիալ-տնտեսական վատթար վիճակը:

«Չըլդըրում բժիշկ չկա, մարդիկ արտագաղթում են, փակել են բանտը, ուսուցիչ չկա, սահմանը դատարկվում է: Ի՞նչ է` մաքրում եք այդ տարածքները, որպեսզի այն հանձնեք Հայաստանի՞ն»,-հայտարարել է պատգամավորը, ով ընտրվել է հենց Արդահանից:

Նշեմ, որ հայ-թուրքական սահմանին գտնվող շրջանները Թուրքիայի ամենաթույլն զարգացած տարածքներն են: Արտագաղթն այստեղ մեծ չափերի է հասնում, իսկ սոցիալ-տնտեսական պայմանները նվազագույն են: Նման վիճակին մեծապես նպաստում է Հայաստանի հետ փակ սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել