Երբ ԱՄՆ-ի «քեֆը տվեց» տիրումեր անել, ասենք՝ Բելգրադն ու Սերբիան: Լավ էր: Դա, հանուն ժողովրդավարության էր, ախր, հանուն լավ-լավ բաների...
Ձեն-ձուն հանող չկար: 
Երբ նույն լավ-լավ բաների համար նույն ԱՄՆ-ն ու, օրինակ, Ֆրանսիան տիրումեր արին Լիբիան, էլի ձեն հանող չկար ու ոչ մեկի հեչ պետքն էլ չէր, թե էնտաղ ինչ որ ՄԱԿ-ՄՈՒԿ կա: 
Ես հիացած չեմ, իհարկե, այն ամեն ինչով, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի ներխուժմամբ կամ դրա սպառնալիքով: Բայց... եթե մի անգամ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը ոտնահարվել է ու անհետևանք, հետո՝ էլի ու էլի, ապա շատ հնարավոր է, որ այն արդեն ոտնաշոր է ու մեկ ուրիշն էլ շատ հանգիստ կարող է բանի տեղ չդնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել